Նոր օրենքով Ռուսաստանում բանակ կզորակոչվեն ամբողջ տարվա ընթացքում
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է տարեկան զորակոչի մասին օրինագիծը:
Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»։
Փաստաթուղթը Պետդումայի քննարկմանն է ներկայացվել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովի և նրա առաջին տեղակալ Անդրեյ Կրասովի կողմից 2025 թվականի հուլիսի 22-ին։ Նոր փոփոխությունների համաձայն՝ բժշկական զննումները, մասնագիտական հոգեբանական ստուգումները և զորակոչային կոլեգիայի նիստերը կանցկացվեն անընդհատ՝ ամբողջ օրացուցային տարվա ընթացքում։
Մինչ այդ զորակոչիկները զինվորական ծառայության էին ուղարկվում տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։