Դանակահարություն Գյումրիում, կան տուժածներ
Այսօր գիշեր՝ ժամը 00:10-ին «Գյումրու» ԲԿ են ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ:
Newspress.am-ին «Գյումրու» բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ վերջիններս Երևանի բնակիչներ են՝ 1980 թվականին ծնված Ա.Մ.-ն, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքեր և 1990 թ.-ին ծնված Ն.Դ.-ն, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած կտրած վերք, աջ կեսի չթափանցող ծակած կտրած վերք, ձախ դաստակի կտրած վերք: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա:
Ինչպես ավելի վաղ մամուլում գրվել էր` հիվանդանոց երիտասարդները տեղափոխվել են Գյումրու «Վանատուր» ռեստորանի դիմաց տեղի ունեցած միջադեպից հետո: