Փաշինյանը կործանեց Արցախյան խնդրի կարգավորման իմ թեզերը՝ Ստեփանակերտում հայտարարելով. «Արցախը՝ Հայաստան է, և վերջ». Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2018-ին վատ չի գնահատել տեղի ունեցած հեղափոխությունը։
«Հեղեղն ինչպե՞ս գնահատես։ Դա այնպիսի մի փոթորիկ էր, մարդը հաջողեց։ Մարդը ինչ նպատակ դրել էր՝ հասավ։ Դա պիտի գնահատես»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Լևոն Տեր-Պետրոսյանը եկել էր Մատենադարան, ուր նրա 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։
Անդրադառնալով փոխզիջումներով ԼՂ խնդրի կարգավորման թեզերին, նա ասաց. «Այդ թեզերը նա կործանեց Ստեփանակերտում հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, ու պատերազմ բերեց»։
Նա կեղծ որակեց պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հենց իր խաղաղության օրակարգով է առաջ ընթանում։
«Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան իմ քաղաքականությունն իր քաղաքականության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի»,-ասաց Առաջին նախագահը։