Որևէ կասկած չունեմ, որ այս uպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ. Չալաբյան
Առավոտը բացվեց ծանր գույժով՝ իր տան դիմաց կրակահերթից սպանվել է Փարաքարի համայնքապետ, մեր լավ գործընկեր, հարգված ու սիրված մարդ և հանրային գործիչ Վալոդյա Գրիգորյանը, տեղում սպանվել է նաև նրա ընկերներից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Թեև հանցագործների մասին որևէ տեղեկություն դեռևս չկա, որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ: Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից՝ բացահայտել բոլոր կատարողներին և պատվիրատուներին:
Մինչ այդ, խորապես ցավակցում եմ Վալոդյայի ընտանիքին և ընկերներին, այս ծանր և անժամանակ կորստի համար: Աստված թող լուսավորի Վալոդյայի հոգին»։