Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ, այսուհետ դրան գումարվում է գնդակաhարվելու ռիսկը. Մելիքյան
Ցնցված եմ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանության բոթից. ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. հանցագործ(ներ)ը Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում՝ կեսգիշերին։
Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը։
Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»։