Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Արփինե Սարգսյանը չի տիրապետում կառույցին․ նա պետք է հրաժարական տա

Կեսգիշերին զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի վրա, ինչի հետևանքով սպանվել են նա և նրա ընկերը, ով ոստիկանության աշխատակից էր, սակայն այդ պահին ծառայության մեջ գտնվելիս չի եղել։ Եվս մեկ քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հարկ է նկատել, որ Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում։ Սա կարելի է որակել լկտի հարձակում։

Թե ինչու և ում կողմից իրականացվեց սպանությունը, թերևս կպարզվի քննության արդյունքում, բայց այն, որ այս հանցագործությունը կանխատեսել ու կանխել հնարավոր էր՝ ակնհայտ է։

Մերձավանում բոլորը գիտեին՝ ներկա ու նախկին իշխանությունների և նրանց համախոհների միջև անհաշտություն կար։ Իսկ ավելի կոնկրետ՝ լարվածություն։

Շատերի հիշողության մեջ գուցե դեռ մնացել է, որ Փարաքարի նախընտրական փուլում՝ փետրվարի 5-ին, Մերձավանում հնչել էին կրակոցներ, սպանվել էր մեկ անձ (սպանվածը 30-ամյա Գրիգոր Օհանյան էր)։

Մինչև կրակոցները, եղել էր նաև ծեծկռտուք։ Այն ժամանակ սլաքներն ուղղում էին Վալոդյա Գրիգորյանի եղբոր և նրա մտերիմների դեմ։

Հիշեցման կարգով նշենք նաև, որ, ըստ քննչական կոմիտեի վերջին տվյալների, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցներ:

Այս կրակոցներից 2 ամիս անց, համայնքում եղան ընտրություններ, որի արդյուքնում համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Վալոդյա Գրիգորյանը (2025թ-ի ապրիլի 19-ին ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները):

Ընդդիմադիր գործչի ընտրվելու փաստը ոչ միայն Մերձավանում, այլև, ընդհանրապես, իշխանության ներսում ավելի սրեց նախկինների-ներկաների թիմակիցների լարվածությունը։ 

Իհարկե, մենք չենք պնդում, որ այս երկու սպանություններն անմիջական կապ ունեն մեկը մյուսի հետ, բայց նաև չի բացառվում, որ այս սպանությունը պարզապես վենդետա էր։

Թեև ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, միջադեպի մասին պարզաբանում տալիս, նշեց, թե իբր այդ սպանությունից հետո Փարաքարում հսկողություն է իրականացվել, սակայն, եթե դա իսկապես լիներ, ապա այսօր, հավանաբար, չէինք ունենա այս միջադեպը։

Անգամ շարքային քաղաքացուն է պարզ, որ ՆԳՆ-ն պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեր տվյալ համայնքում՝ հնարավոր բռնությունները բացառելու համար․ ինչու՞ այդ գործողությունները չեն ձեռնարկվել, ինչու՞ ոչինչ չի ձեռնարկվել․․․  

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը չգիտե՞ր նախկինում տեղի ունեցած միջադեպի, համայնքում տիրող ներքին լարվածության ու հնարավոր միջադեպերի մասին։ Եթե գիտեր ու ոչինչ չի ձեռնարկել, ուրեմն ՆԳ նախարար կոչվելու իրավունք չունի, իսկ եթե չգիտեր, ուրեմն առավել ևս այս նախարարուհին իր տեղում չէ։
 
Երբ ներքին գործերի նախարարը չի տիրապետում կառույցին, ապա քաղաքացին իրեն անվտանգ չի կարող զգալ։ Այս պարագայում անհրաժեշտ է ոչ միայն դեպքի արագ բացահայտում, այլև Արփինե Սարգսյանը պետք է հրաժարական տա։