Երբ պետության իրավապահ և անվտանգային համակարգը զբաղված է միայն Նիկոլի պաշտպանությամբ և հակառակորդների ու մերձավորների դեմ զուտ կոմպրոմատ հավաքելով` ի՞նչ կանխարգելում. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու անդամ, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Փարաքարի սպանված քաղաքապետ Վոլոդյա Գրիգորյանի լուսանկարն ու գրել.
«Խստորեն դատապարտե՞լ... Մտահոգվե՞լ... Անհանգստանա՞լ...
Երբ պետության ամբողջ իրավապահ և անվտանգային համակարգը զբաղված է միայն Նիկոլի պաշտպանությամբ և հակառակորդների ու մերձավորների դեմ զուտ կոմպրոմատ հավաքելով, ապա ի՞նչ կանխարգելում... ի՞նչ վերլուծություն...
Տո դուք մենակ Սրբազան ու բարերար դատել գիտեք, անթասիբներ, դիլետանտներ, կոլլաբորացիոնիստներ...
Ցավակցում եմ Վոլոդյա Գրիգորյանի հարազատներին: Ափսոս, հազար ափսոս»: