Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալիկեսիր նահանգի Սընդիրի շրջանում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հաղորդում է թուրքական «Report»-ը՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը:
Տեղեկատվության համաձայն՝ ցնցումները գրանցվել են գիշերը, իսկ էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։