Թայվանում ջրհեղեղի հետևանքով կա 14 զոհ և մի քանի տասնյակ անհետ կորած
Թայվանում առնվազն 14 մարդ է զոհվել, տասնյակներ էլ անհետ կորած են համարվում, Հուալիեն շրջանում «Ռագասա» թայֆունից հետո փլուզված ամբարտակի պատճառով:
Այս մասին հայտնել է Focus Taiwan լրատվական կայքը։ Հաղորդումների համաձայն՝ անձրևների և սողանքների հետևանքով լիճը դուրս է եկել ափերից:
Ջրի հեղեղը հարվածել է Գուանֆու գյուղին։ Ջուրը նահանջել է, բայց փողոցները ծածկված են ցեխի և բեկորների հաստ շերտով։ Փրկարարները որոնում են տուն առ տուն, և անհետ կորածների ճշգրիտ թիվը դեռևս պարզ չէ։
Իշխանությունները տարհանել են ավելի քան 3000 մարդու։ Հուալիենից մոտ 40 կիլոմետր հարավ գտնվող Գուանֆու քաղաքում ջրհեղեղի ջրերը նաև հեղեղել են երկաթուղային կայարանը և ոչնչացրել տեղական մայրուղու վրա գտնվող կամուրջը։