Չինաստանի հարավում թայֆունի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ է տարհանվել
Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում մոտեցող «Ռագասա» կոչված գերհզոր թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 1 միլիոն 44 հազար մարդ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ըստ աղբյուրի՝ մարզային իշխանությունները սեպտեմբերի 23-ին հայտարարել են թայֆունի մոտենալու պատճառով արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր մակարդակի մասին, որի արդյունքում դադարեցվել են դպրոցների, բիզնեսների և հասարակական տրանսպորտի գործունեությունը:
Շենչժեն քաղաքում տարհանվում է ամենախոցելի հատվածներում բնակվող 400 հազար մարդ: