Ադրբեջանական պատվիրակության հյուրանոցում հրդեհ է բռնկվել
Թբիլիսիում միջազգային ֆորումին մասնակցող ադրբեջանցիների հյուրընկալված հյուրանոցում մեծ հրդեհ է բռնկվել։ Տեղեկացնում է oxu.az կայքը։
Այսօր Թբիլիսիում պետք է տեղի ունենա երիտասարդ քաղաքագետների միջազգային ֆորում, որին մասնակցելու են Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները։ Vera Palace հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Ադրբեջանի պատվիրակությունը, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի պահին ադրբեջանցիները հյուրանոցում չեն եղել, սակայն նրանց ամբողջ իրերն այրվել են։
Հիմնականում ընդդիմդիր կուսակցության երիտասարդ անդամներից կազմված պատվիրակությունը, ադրբեջանական մամուլի հետ զրույցում, հայտնել է, որ չեն կողմնորոշվում մասնակցել ֆորումին, թե վերադառնալ տուն։