Հարավային Կովկասում ամենավատ օդի որակն ունի Երևանը
Հարավային Կովկասում ամենավատ օդի որակն ունի Երևանը: Այս մասին «Բանկային գործի ապագան. նորարարություն և զարգացման հեռանկարներ» ֆորումի ժամանակ նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:
Նա ընդգծել է, որ դա բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումների վրա:
Ժակոբը նաև ընդգծել է գյուղատնտեսական, շինարարական և հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած ակտիվ անապատացման և գետերի աղտոտման խնդիրը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շրջակա միջավայրի պաշտպանության համար ծախսում է իր ՀՆԱ-ի ընդամենը 0.6%-ը։