Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի մեքենան, որպեսզի անցնի Թրամփի ավտոշարասյունը (տեսանյութ)
Նյու Յորքի ոստիկանությունը, որը փակել էր փողոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան համար, կանգնեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեքենան։
Այս մասին հաղորդել է ֆրանսիական BMFTV հեռուստաալիքը։
«Ֆրանսիայի նախագահը կանգնեցվել է ԱՄՆ ոստիկանության կողմից ՄԱԿ-ի կենտրոնակայանում իր ելույթից հետո՝ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան Նյու Յորքով անցնելու պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվել է, որ Մակրոնը ստիպված է եղել զանգահարել Թրամփին. «Պատկերացնո՞ւմ եք, ես հիմա ձեզ փողոցում եմ սպասում, քանի որ ամեն ինչ փակ է մեզ համար»։
Մի քանի րոպե սպասելուց հետո փողոցը բացվել է, բայց միայն հետիոտների համար, ինչը Մակրոնին ստիպել է շարունակել զրույցը Թրամփի հետ փողոցի մեջտեղում՝ փորձելով հասնել Ֆրանսիայի դեսպանատուն։