Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք. Ավանեսյանը փորձել է հաճոյանալ ու հետ չմնալ իր թիմի «թրենդից»
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկով, որտեղ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ նախկին նախագահներին։ Նա այդ հրապարակմանը կից թողել է իր գրառումը՝ փորձելով հետ չմնալ «թրենդից»։
«Հայաստանը երբեք պատերազմ չի հրահրել:
Փակուղի տանող բանակցային գործընթացը, անհրաժեշտ առաջնորդության բացակայությունը և չցանկությունը խաղաղություն ունենալու, որ հեշտ լինի տարիներով Հայաստանը կեղեքել և կախված պահել՝ հանգեցրել են 2020թ. պատերազմին:
Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք:
Որպես այսօր Հայաստանի սահմանը պահող զինվորի մայր եմ ասում՝ բավ է արժեզրկեք ձեռքբերված խաղաղությունը։
Եկեք բանավիճեք կամ կռռալու այլ թեմա գտեք»,- գրել է ՔՊ-ականը։