Այսքան բնակչության ունեցող ժողովուրդն՝ այսքան դատական խնդիրների մեջ․ Վարդան Ղուկասյանն իր աշխատանքի համար խոչընդոտեր է տեսնում
«Ես չեմ տեսել մի երկիր, որն այսքան հոգս պատճառի իր ժողովրդին։ Ինձ կարո՞ղ եք ցույց տալ աշխարհում մի երկիր, որ այսքան բնակչության ունեցող ժողովուրդն այսքան դատական խնդիրների մեջ լինի»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նրա կարծիքով այդ ամենի հավանական պատճառն այն է, որ ուզում են երկիրը դատարկել։
«Երկիրը դատարկվում է, ազգանպաստ, ժողովրդանպաստ որոշում չկա, բացի ժողովրդին վատ բան անելուց, լավ բան չեմ տեսնում»,- ասաց Ղուկասյանը։
Հարցին՝ արդյոք Գյումրիում իր աշխատանքը խոչընդողող բաներ նկատո՞ւմ է, նա պատասխանեց. «Միանշանակ։ 50 դիմում եմ գրել վարչապետին, քաղաքում լուրջ խնդիրներ կան։ Էն Արայիկ կա ինչ-որ բան, պատասխանում է, որ դիմումներն ուղարկեք մարզպետարան։ Պատկերացրեք՝ երկրորդ քաղաքի քաղաքապետը չի կարող վարչապետին գրություն ուղարկել։ Պինոչետի երկրում նման բան չի եղել»։