Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ՔՊ վարչությունն ընտրվել է օրենքի խախտումով. նոր համագումար պետք է անցկացվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող ուժի շաբաթ օրվա համագումարի ընթացքում ՔՊ վարչության և վերահսկող մարմնի ընտրության արդյունքներն արդեն հայտնի են, սակայն այն չի ընթացել օրենքի պահանջին համապատասխան, ուստի եթե արդարադատության նախարարությունն առաջնորդվում է օրենքով, ապա վարչության 8 եւ վերահսկիչ մարմնի 6 անդամներին չպետք է գրանցի, ինչը նշանակում է, որ 2 կառույցն էլ չեն կարող գործել, եւ պետք է նոր համագումար եւ նոր ընտրություններ անցկացվեն։

Հարցն այն չէ, որ ձայների էլեկտրոնային հաշվարկի ընթացքում խնդիրներ են առաջացել, ոմանց համոզմամբ՝ միտումնավոր չեն հաշվարկել Տիգրան Ավինյանի ձայները, որ նրան դուրս թողնեն վարչության կազմից։ Մենք մինչեւ համագումարն էինք գրել, որ Փաշինյանը փորձում է Ավինյանին եւ Ալեն Սիմոնյանին դուրս թողնել վարչության կազմից, երկուսն էլ կորցրել են նրա վստահությունը։ Բայց այս, կարելի է ասել, տեխնիկական խնդիրը հաղթահարվեց, ի վերջո՝ Ավինյանն ընդգրկվեց վարչության կազմում: Նախնական կազմում չէր նաեւ Արմեն Խաչատրյանը, որին ՔՊ-ում «ընդդիմադիր» են համարում ու անցանկալի անձ: Նոր հաշվարկից հետո թե՛ Ավինյանը, թե՛ Խաչատրյանը ընդգրկվել են վարչության կազմում՝ դուրս են մնացել Արեն Մկրտչյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Ինչեւէ, ինչպես նշեցինք, խնդիրը կեղծիքի մեջ չէ, այլ նրա, որ խախտվել է «Կուսակցությունների մասին» օրենքը։

Բանն այն է, որ «Կուսակ­ցությունների մասին» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը: Ըստ այդ կարգի, վարչության անդամ կարող են ընտրվել համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ «Կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- ասվում է օրենքի վերջին խմբագրված տարբերակում։ Կուսակցության կանոնադրության 38-րդ կետում եւս նույնն է ասվում. «Կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներն ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ 

ՔՊ-ից պաշտոնապես հաղորդել են, որ «համաժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը եղել է 974, քվեարկության մասնակիցների թիվը՝ 917»: Սա նշանակում է, որ ՔՊ վարչության անդամ կարող էին ընտրվել ընտրությանը մասնակցած 917 պատվիրակներից կեսից՝ 458-ից ավելի ձայն ստացած կուսակցականները։ ՔՊ համագումարում հաստատված վարչության 20 հոգանոց կազմում 12 հոգի է հաղթահարել այս շեմը, Ալխաս Ղազարյանը վերջինն է՝ 513 ձայնով, նրան հաջորդող Արուսյակ Ջուլհակյանը 439 ձայն է հավաքել, մյուսները՝ ավելի քիչ. Վիլեն Գաբրիելյան, Հասմիկ Հակոբյան, Գնել Սանոսյան, Տիգրան Ավինյան, Արմեն Խաչատրյան, Նազելի Բաղդասարյան, Արուսյակ Մանավազյան, ինչը նշանակում է, որ, համաձայն սահմանադրական օրենքի, նրանք չեն ընտրվել վարչության անդամ, ուստի արդարադատության նախարարությունը չի կարող նրանց գրանցել։ Խախտվել է նաեւ կանանց քվոտան` ընդամենը մեկ կին է հաղթահարել պահանջը։

Ընդ որում՝ ՔՊ-ն չի կարող շարունակել վարչության աշխատանքները 12 հոգով, քանի որ համագումարն ընդունել է որոշում, որ վարչությունը պետք է բաղկացած լինի 20 հոգուց, Վերահսկող մարմինը՝ յոթ։ Ի դեպ, Վերահսկող մարմնում էլ միայն Լեւոնյան Լեւոնն է օրենքով ընտրված համարվում, ուստի եթե, ինչպես Փաշինյանն է հորջորջում, Հայաստանն իրավական պետություն է, ապա պարտավոր են նոր համագումար եւ ընտրություններ անցկացնել: Ընդ որում՝ սա նախընտրական համագումար էր, բայց դրա կազմակերպման բազային իրավական պահանջների մասին կա՛մ չգիտեն, կա՛մ դրանք չեն կատարել: Հարց է ծագում․ ինչպե՞ս են այս մարդիկ երկիր կառավարում, երբ ոտնահարում են մի օրենք, որը ՔՊ խմբակն անձամբ է ընդունել։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում