Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, այդ թվում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։