Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ՔՊ-ում ճամբարափոխների առաջ կանաչ լույս են վառել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ՔՊ 7-րդ համագումարը մեկ դերասանի թատրոն էր հիշեցնում: Գլխավոր դերակատարը` ՔՊ առաջնորդը, մե՛կ հուզվում էր, մե՛կ՝ խոնարհվում, մե՛կ ղժղժում, մեկ՝ ավետում երրորդ հանրապետության վախճանն ու չորրորդի սկիզբը, իսկ հանդիսատեսը լուռ եւ խոնարհաբար ծափահարում էր նրա խաղին, հավանության արժանացնում նրա բոլոր մտքերն անխտիր։ Այդուհանդերձ, համագումարի գլխավոր հարցը, թե ովքեր են դառնալու նոր վարչության անդամներ, ամենաինտրիգայինն էր: Բացի այն, որ ՔՊ վարչության անդամ դառնալով լուծելու էին իշխանությունում իրենց կայուն տեղի հարցը, հենց այդ մարդիկ են ընդունելու պետության, մեր ժողովրդի վերաբերյալ կարեւորագույն որոշումները: Իհարկե, Փաշինյանը վերջին տարիներին միանձնյա է կառավարում երկիրը, ու ՔՊ-ն եւ իր խմբակում բոլորը միայն ծափ տվողներ ու լուռ հնազանդվողներ են, բայց վարչության անդամները նաեւ երբեմն ընդդիմանում են նրա որոշումներին, ստիպում են երբեմն հաշվի նստել իրենց հետ։

ՔՊ ղեկավար մարմնի նոր կազմը մի տխուր օրինաչափություն բացահայտեց: ՔՊ-ում առաջ են գնում ճամբարափոխները, պոռոտախոսները, կարմիր գծեր չունեցողները, անդաստիարակները, որոնք, մի կողմից, պատրաստ են դառնալ Փաշինյանի ձեռքի թաշկինակը, մյուս կողմից` նրան գերազանցել ընդդիմախոսների դեմ պայքարում։ Անգամ ՔՊ-ում են անակնկալի եկել նախկինում 5 կուսակցություն փոխած, իր իսկ բնորոշմամբ` ֆեյք ՀՀԿ-ական եղած, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ձայների թվից, որը հաշված քվեներով զիջեց Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, ոմանք սա բացատրում են նրանով, որ Պապոյանը ղեկավարել է ՔՊ տարածքային կառույցները եւ ընտրիչների` շարքային կուսակցականների հետ շատ է շփվել ու նրանց քվեով է դարձել վարչության անդամ: Սակայն ինչո՞վ է բացատրվում մեկ այլ ուսապարկի` երբեմնի ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանի կամ նախկին ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանի ձայների քանակը։ Նրանք ավելի շատ ձայն են հավաքել, քան կուսակցության ակունքներում կանգնած Արմեն Փամբուխչյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Խուդաթյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլք։ Փամբուխչյանը, ի դեպ, չանցավ վարչության նոր կազմ, գործող կազմից դուրս մնացին նաեւ Վաղարշակ Հակոբյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որն Արուսյակ Մանավազյանից շատ ձայն է հավաքել, բայց քանի որ Փաշինյանը կանանց քվոտա է սահմանել, ուստի Միքայելյանն իր տեղը զիջեց Արուսյակին։

Դեռ մինչեւ համագումարը մեզ լուրեր էին հասել, որ Փաշինյանը միջնորդավորված փորձում է ուղղորդել պատվիրակներին, որ Ավինյանին, Ալեն Սիմոնյանին, Սասուն Միքայելյանին ձայն չտան, դուրս թողնեն նոր վարչության կազմից, կամ նրանք գոնե նվազ ձայներով անցնեն, որ լեզուները կարճ լինեն։ Նախորդ վարչության ընտրությունների համեմատ Ավինյանն այս անգամ ավելի քան 100 ձայնով պակաս քվե է ստացել՝ 422 ձայն, Ալեն Սիմոնյանը 11-րդ հորիզոնականում էր, Սասուն Միքայելյանն էլ նախորդում 547, այս ընտրություններում 416 ձայն է ստացել։

Վարչության անդամության հայտ ներկայացնողները 42-ն էին, Հակոբ Սիմիդյանը բացարկ էր ներկայացրել, մնացել էին 41-ը։ 20-յակից դուրս են մնացել պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, որը թեպետ Փաշինյանի կամակատարներից է, բայց այնքան է չափերն անցել, որ անգամ ՔՊ-ում սկսել են նրան չհանդուրժել, Կարեն Սարուխանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, որի համար Փաշինյանի շրջապատը «վիզ էր դրել», որ անցնի, Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, Տաթեւ Գասպարյանը, Սոնա Ղազարյանը, նախարարներ Անահիտ Ավանեսյանը, Վահե Հովհաննիսյանը, մարզպետներ Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը, համայնքապետեր Գարիկ Սարգսյանը, Արտաշատի ղեկավար Կառլեն Մկրտչյանը եւ հանրությանը ոչ այնքան հայտնի մի քանի ՔՊ-ականներ։

Ի դեպ, համագումարին մասնակցում էր նաեւ Փաշինյանի եղբորորդի Սիփանը, որը պատերազմից հետո ընդհատակ էր անցել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: