Օկուպացված Արցախի Բերձոր քաղաք է տեղափոխվել ադրբեջանցի անտունների հերթական խմբաքանակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ սեպտեմբերի 23-ին Բաքվի Գարադաղի շրջանից օկուպացված Արցախի Բերձոր քաղաք մեկնեց անտուն ադրբեջանցիների հերթական խումբը:
Բերձոր է տեղափոխվել 20 ընտանիք (86 մարդ)։ Այս ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են հանրակացարաններում, առողջարաններում, պիոներական ճամբարներում, անավարտ շենքերում և վարչական գրասենյակներում ամբողջ երկրում։
Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համակողմանի աջակցության համար։