«Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը դարձավ Ուսման Դեմբելեն
Փարիզի «Շատլե» թատրոնում կայացած «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը դարձավ Ուսման Դեմբելեն։
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվողը իր կարիերայում առաջին անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»՝ ճանաչվելով անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակի հավակնորդների թվում էին նաև Վիտինյան (ՊՍԺ), Լամին Յամալն ու Ռաֆինյան («Բարսելոնա»)։
Նշենք, որ 2021 թվականին նույն ակումբի կազմում «Ոսկե գնդակը» նվաճել էր արգենտինացի Լիոնել Մեսսին։