Էրդողանի մասին հոլովակը թուրք-գերմանական խնդիրներ է առաջացնում
Գերմանական հեռուստաալիքի ցուցադրած հոլովակը թուրք-գերմանական քաղաքական ճգնաժամ է առաջացրել։ Տեղեկացնում է Sondakika.com կայքը։
Գերմանական մի շրջանային հեռուստաալիք պատրաստել և ցուցադրել է հոլովակը, որտեղ ներկայացվում են թուրքական վատ բարքերը, իշխանությունների կողմից կատարված ապօրինությունները, ինչպես նաև անձնական վիրավորանք է պարունակում Էրդողանի նկատմամբ։
Շրջանային հեռուստաընկերությունից հետո այն ցուցադրվել է նաև Գերմանիայի պետական ամենամեծ հեռուստաընկերությամբ։ NDR պետական հեռուստաալիքով ցուցադրումից հետո Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտգործնախարարություն և բողոքի նոտա է հանձնվել նրան։
Նշվում է, որ Էրդողանը վիրավորված է հատկապես պետական հեռուստաընկերության եթերում ցուցադրելու հանգամանքից։ Երեկ բողոքի հանձնումից հետո առայժմ պատասխան հայտարարություն չի եղել։