Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Օկուպացված Արցախի Առաջաձոր գյուղի եկեղեցիները ոչնչացված են

Առաջաձոր գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում՝ Խաչենագետի վերին ձախափնյա լեռնալանջին՝ Առաջաձոր լեռնաշղթայի հարավային ստորոտում՝ շրջկենտրոնից 52, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։ Գյուղը լեռնային է, ունի 3560,96 հա տարածք, որից 1386,131 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 2004,16 հա անտառային հողեր: Առաջաձոր գյուղի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը:

Գյուղում հաշվառված է ավելի քան 55 պատմամշակութային հուշարձան, որոնցից են 1668թ․ Սբ Աստվածածին եկեղեցին, 12-13-րդ դարերի խաչքարը, մ.թ.ա. 2-1 հազ. դամբարանները, 1249թ․ Հարավա (Անապատ) եկեղեցին, 12-13-րդ դարերի «Ծիրանաքար» ամրոցը և այլն։

Գյուղում պահպանված Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1668 թ.՝ Գանձասարի Պետրոս Խանձկեցի կաթողիկոսության ժամանակ: Եկեղեցու պատերի մեջ պահպանվել են խաչքարեր, որոնցից մեկը թվագրվում է 1253թ․: Սարգիս Ջալալյանցը պատմում է, որ 19-րդ դարի կեսերին Սբ Աստվածածին եկեղեցում տեսել է մի Աստվածաշունչ, որը վերջին անգամ վերամշակվել է 17-րդ դարի կեսերին։ Աստվածաշնչում պահպանված հիշատակարանների մեջ խոսվում է 13-14-րդ դարերում Խաչենի իշխանների գործունեության մասին: Եկեղեցուց վերև՝ մի քարայրի վրա, գտնվում են Ճգնավորի բնակարանն ու գերեզմանը, իսկ գյուղի արևելյան մասում՝ Ճգնավորի ձոր կոչված հանդամասում, համանման քարայր ու գերեզման կա:
 

Առաջաձորի արևելյան կողմում՝ մի փոքր ժայռի տակ է գտնվում 1249 թվականին կառուցված Հարավա (Անապատ) եկեղեցին, իսկ նրա հարևանությամբ՝ 12-18-րդ դարերի գերեզմանոցը։ Առաջաձորի և Վանքի միջակայքում՝ Խաչեն գետի ձախ ափին է գտնվում Վաճառ քաղաքատեղին։ Այնտեղ պահպանվել են որոշ շինությունների ավերակներ, որոնցից կիսականգուն է Սբ Ստեփանոս եկեղեցին՝ կառուցված 1229 թվականին Հասան Ջալալի կողմից:

Առաջաձորի հարավային հատվածում պահպանվել են 13-րդ դարում կառուցված երկու ժայռափոր մատուռներ։ Նրանց մոտ գտնվող ժայռի վրա պահպանված արձանագրությունը վկայում է, որ մատուռները կառուցվել են 1249 թվականին։

Մակար Բարխուդարյանը իր աշխատության մեջ նշում է, որ Առաջաձորի հյուսիսային կողմում գտնվում են Կարմիր և Նահատակ եկեղեցիները: Այդ երկու եկեղեցիների մոտ հայտնաբերվել են գյուղատեղիի և գերեզմանոցի մնացորդներ: Երկու եկեղեցիներն էլ այսօր պահպանված չեն:

Գյուղի հյուսիսային մասում՝ Խաչեն գետի վտակներից մեկի վրա, պահպանվել է միջնադարյան կամուրջ, իսկ արևելյան եզրին գտնվում է 12-13-րդ դարերում կառուցված Ծիրանաքար ամրոցը:

Գյուղի տարածքում առկա են շուրջ 16 աղբյուրներ՝ «Ճքնավերի», «Սալկավալքի», «Տնջրեն», «Ավդալանց», «Աշին», «Փոս», «Բուղանց», «Բախին», «Քոլունց», «Դովանց»,
«Սառնատու», «Վռակնը», «Ղարդունց», «Միրզին», «Նավեն» և «Ճիրին ծոր»:

Մինչև 2023թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը գյուղում գործել են գյուղապետարան, մանկապարտեզ, բուժկետ, միջնակարգ դպրոց։ Գյուղում ապրել է շուրջ 790 մարդ, ովքեր հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ:

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն