Պարոնայք նախագահներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը Ձեր ծառայության համար. Նարեկ Մալյան
«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին 3 ղեկավարներին ՀՀ-ին ծառայելու համար:
Նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ անկախության տոնի առթիվ հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքի խոսքեր:
Ես ցանկանում եմ անկախության տոնը որպես առիթ օգտագործելով խոնարհվել ՀՀ երեք նախագահների առջև, ովքեր իրենց նախագահության տարիներին ստեղծեցին, հնարավոր դարձրեցին անկախությունը և փոխանցեցին մեզ: Մենք պարտավոր ենք այս ժառանգությունը պահպանելով, փոխանցել սերունդներին: Առայժմ դա մեզ այդքան էլ չի հաջողվում:
1. Լևոն Տեր-Պետրոսյան
2. Ռոբերտ Քոչարյան
3. Սերժ Սարգսյան
Պարոնայք նախագահներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը Ձեր ծառայության համար:
Շնորհավոր ՀՀ անկախության տոնը»: