Հայաստանում անցկացվող սեմինարին Ադրբեջանից մասնակցում է վերլուծական կենտրոնի փոխտնօրենը
Ադրբեջանի Թոփչուբաշովի անվան կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը ներկայումս գտնվում է Հայաստանում։
Այ մասին ադրբեջանական Report-ին հայտնել են Թոփչուբաշովի անվան կենտրոնից:
Նա մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ սեմինարին, որը տեղի է ունեցել Երևանում։
Մուրադովը, ինչպես սպասվում է, ելույթ կունենա միջոցառմանը՝ նվիրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին։