Ընդդիմությունն ու իշխանությունը՝ քույր ու եղբայր. (տեսանյութ)
«Հայաստանում ընտրական օրենսգիրը դարձրել են մոլորակի թիվ մեկ խնդիր, ինչից մի քանի եզրակցություններ կարելի է անել »,- «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրուցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Ըստ նրա՝ ընտրական օրենսգիրը օգտագործվում է ուղղակի PR-ի համար, ընդդիմությունը այլընտրանքային փաստաթուղթ չի ներկայացնում.
«Վերցնում են թել ու ասեղ, ու փորձում են կարկատել իշխանությունների կողմից առաջարկվողը»,-մանրամասնեց կառավարման փորձագետը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները կարող են փաստաթղթերը ներկայացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ թոշակի անցնելու համար: Փորձագետի խոսքով՝ մեզ մոտ ընդդիմությունը և իշխանությունը իրենց վարքագծով նույն են՝ ինչպես քույրն ու եղբայրը:
Մանրամասները` տեսանյութում