Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Մոսկվայում հնչեցրած ելույթներով Շարմազանովը ցույց տվեց, որ իրական գաղափարական հակակշիռը թե՛ նիկոլիզմին, թե՛ իլհամիզմին Նժդեհականությունն է՝ ի դեմս ՀՀԿ-ի. Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Օրերս Մոսկվայում կայացած Համաշխարհային հասարակական ասամբլեայի ֆորումը, որին մասնակցում էին շուրջ 100 երկրի ավելի քան 5000 պատվիրակներ, առանձնահատուկ նշանակություն ունեցավ նաև Հայաստանի համար։ Միջոցառմանը Հայաստանից հրավիրված էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հիմնական բանախոսներից մեկը։ Սա ինքնին խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է գործել միջազգային կարևոր հարթակներում և պահպանել իր կապերի բարձր մակարդակը։ Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանը ֆորումին որևէ ներկայացվածություն չուներ։

Շարմազանովի ելույթներն ու հանդիպումները՝ մասնավորապես ՌԴ Սենատի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ, ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն իր քաղաքական ուղերձներով ռուսական շրջանակներին հստակ ազդակ է փոխանցում․ հնարավոր իշխանափոխությունից հետո Հայաստանը չի դադարեցնելու, այլ ընդհակառակը՝ խորացնելու է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Կուսակցությունը փաստացի հայտարարում է, որ Հայաստանը պետք է վերադառնա ՀԱՊԿ դաշտ և շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ այնպիսի կառույցներում, որտեղից այսօր փաստացի դուրս է մղված։

Բայց այս ամենի մեջ ամենակարևոր հանգամանքը քաղաքական ինքնության հարցն է։ ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից է, որ թե Երևանում, թե Մոսկվայում, թե Բրյուսելում հանդես է գալիս նույն արժեքային և ազգային օրակարգով։ Եվ դա դատարկ խոսքեր չեն․ Շարմազանովը Մոսկվայում բարձրաձայնեց այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում շատերը վախենում են բարձրաձայնել՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ու միջազգային հանրության լռությունը։ Սա ոչ թե կուսակցական շահի սպասարկում է, այլ ազգային օրակարգի ներկայացում միջազգային հարթակներում։

Առանձնահատուկ արժեք ուներ նաև Շարմազանովի անդրադարձը Հայ ժողովրդի դերին՝ ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ նշելով, որ Արցախյան հաղթանակն ու Երրորդ հանրապետության կայացումն ուղղակի տրամաբանական շղթա են, և, եթե առաջինը չլիներ, երկրորդը չէր կարող գոյություն ունենալ: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե խորհրդային հայրենասիրության մոդելը սխալ էր և մենք դրա զոհն ենք եղել, իրականում նա փորձում է մոռացության տալ մի ճշմարտություն․ Արցախյան ազատամարտն ու Հայաստանի երրորդ հանրապետությունը հենց խորհրդային հայրենասիրության ժառանգությունն էին։ Եթե չլիներ այդ դաստիարակությունը և Բեռլինում տարած հաղթանակի ժառանգությունը, դժվար կլիներ պատկերացնել Արցախյան ազատագրումը։

Այստեղ է տարբերությունը․ Նիկոլը փորձում է կտրել պատմական շղթան ու ժողովրդին մանկուրտ դարձնել՝ համոզելով, որ կյանքը սկսվել է 2018-ից։ Մինչդեռ ՀՀԿ-ն փաստում է՝ պետությունները պահպանում են իրենց ուժը միայն շարունակականության շնորհիվ։ Հայ ժողովրդի հաղթանակները և ազգային դիմագիծը պայմանավորված են հենց պատմական հիշողությամբ, խորհրդային հայրենասիրության և հակաֆաշիստական պայքարի ժառանգությամբ։

Շատ կարևոր է նաև մեկ փաստ․ ֆորումի մասնակիցները դատապարտեցին ադրբեջանական վանդալիզմի գործողությունները Ստեփանակերտում, որոնք ուղղված էին Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ եթե մենք մեր ձայնը հնչեցնում ենք, ապա ունակ ենք միջազգային լսարանում արձագանք ստանալու։

Այսպիսով՝

Արցախյան խնդիրը ևս դարձավ քննարկման առանցքային թեմա։ 2020-ի պատերազմի և 2023-ի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքը։ Սակայն ԱՊՀ շրջանակներում այս հարցը գրեթե չի բարձրացվում։ Շարմազանովը իր ելույթում հստակ շեշտեց․ լռել Արցախում իրականացված էթնիկ զտման մասին՝ նշանակում է աչք փակել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վրա։ Սա ուղիղ մարտահրավեր էր այն պասիվությանը, որին այսօր սովորել է միջազգային հանրությունը։

Առանձնահատուկ արժեք ուներ նաև Շարմազանովի անդրադարձը Հայ ժողովրդի դերին՝ ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ նշելով, որ Արցախյան հաղթանակն ու Երրորդ հանրապետության կայացումն ուղղակի տրամաբանական շղթա են, և, եթե առաջինը չլիներ, երկրորդը չէր կարող գոյություն ունենալ: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե խորհրդային հայրենասիրության մոդելը սխալ էր և մենք դրա զոհն ենք եղել, իրականում նա փորձում է մոռացության տալ մի ճշմարտություն․ Արցախյան ազատամարտն ու Հայաստանի երրորդ հանրապետությունը հենց խորհրդային հայրենասիրության ժառանգությունն էին։ Եթե չլիներ այդ դաստիարակությունը և Բեռլինում տարած հաղթանակի ժառանգությունը, դժվար կլիներ պատկերացնել Արցախյան ազատագրումը։

Այստեղ է տարբերությունը․ Նիկոլը փորձում է կտրել պատմական շղթան ու ժողովրդին մանկուրտ դարձնել՝ համոզելով, որ կյանքը սկսվել է 2018-ից։ Մինչդեռ ՀՀԿ-ն փաստում է՝ պետությունները պահպանում են իրենց ուժը միայն շարունակականության շնորհիվ։ Հայ ժողովրդի հաղթանակները և ազգային դիմագիծը պայմանավորված են հենց պատմական հիշողությամբ, խորհրդային հայրենասիրության և հակաֆաշիստական պայքարի ժառանգությամբ։

Շատ կարևոր է նաև մեկ փաստ․ ֆորումի մասնակիցները դատապարտեցին ադրբեջանական վանդալիզմի գործողությունները Ստեփանակերտում, որոնք ուղղված էին Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ եթե մենք մեր ձայնը հնչեցնում ենք, ապա ունակ ենք միջազգային լսարանում արձագանք ստանալու։

Այսպիսով՝ Մոսկվայում հնչեցրած ելույթներով Շարմազանովը ցույց տվեց, որ իրական գաղափարական հակակշիռը թե՛ նիկոլիզմին, թե՛ իլհամիզմին Նժդեհականությունն է՝ ի դեմս ՀՀԿ-ի։ Եթե Նիկոլը Երևանում խոսում է չորրորդ հանրապետության մասին ցնդաբանություններով, ապա Շարմազանովը Մոսկվայում հիշեցնում է հայ ժողովրդի իրական արժեքները՝ Արցախը, գերիների ճակատագիրը, հակաֆաշիստական ժառանգությունը։

Հ․Գ․ Պատահական չէ, որ այս թեզերը ծանր արձագանք գտան ադրբեջանական քարոզչամեքենայում և Հայաստանում «չորրորդ հանրապետության» նարատիվի կրողների մոտ։ Սա վկայում է՝ հարվածը դիպուկ էր և հասցեական»։

հնչեցրած ելույթներով Շարմազանովը ցույց տվեց, որ իրական գաղափարական հակակշիռը թե՛ նիկոլիզմին, թե՛ իլհամիզմին Նժդեհականությունն է՝ ի դեմս ՀՀԿ-ի։ Եթե Նիկոլը Երևանում խոսում է չորրորդ հանրապետության մասին ցնդաբանություններով, ապա Շարմազանովը Մոսկվայում հիշեցնում է հայ ժողովրդի իրական արժեքները՝ Արցախը, գերիների ճակատագիրը, հակաֆաշիստական ժառանգությունը։

Հ․Գ․ Պատահական չէ, որ այս թեզերը ծանր արձագանք գտան ադրբեջանական քարոզչամեքենայում և Հայաստանում «չորրորդ հանրապետության» նարատիվի կրողների մոտ։ Սա վկայում է՝ հարվածը դիպուկ էր և հասցեական»։