Ղրիմի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 15-ը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը վնասել է Ղրիմի հարավային ափին գտնվող Ֆորոս առողջարանի մի քանի օբյեկտներ: Վնասվել է նաև գյուղի դպրոցի շենքը:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ մոտ 15 մարդ վիրավորվել է, կա 2 զոհ: Նա հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, և օգնություն է ցուցաբերվում: Ավելին, խփված անօդաչու թռչող սարքի բեկորները Յալթայի մոտակայքում խոտածածկույթի հրդեհ են առաջացրել։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ղրիմում խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։
«Կրիմսկիյ վետեր» Telegram ալիքի՝ աղբյուրին հղումով հաղորդվում է, որ Ֆորոս առողջարանում շատ կարևոր հյուրեր կային: