Հայաստանին «խաղաղություն բերող» Փաշինյանի օրոք երեք պատերազմ եղավ․ Նարեկ Կարապետյան
Փաշինյանը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Վրաստանի վարչապետի հետ, ինչի մասին մեր հասարակությունը չգիտի, և հիմա փնտրում է նոր «ընկերներ»՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը
«Բանակցային կարողություններից զերծ այս իշխանությունը միակ բանը, որը վարպետորեն անում է, բանսարկությունն է և մարդկանց վիրավորելը, վարկաբեկելը»,- ընդգծել է Կարապետյանը։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանին «խաղաղություն բերող» Փաշինյանի օրոք երեք պատերազմ է եղել, նրա «բանակցությունները» միայն պատերազմի են հանգեցնում։ Ավելին․ իրական բանակցություններ վարելու՝ Փաշինյանի անկարողության պատճառով փչացել են հարաբերությունները նաև հարևան ու բարեկամ երկրների հետ։
Տեսանյութը՝ հղմամբ։