Թրամփը նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել Սիրիայի նախագահի և Զելենսկիի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի և Զելենսկիի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը կարող է իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում առաջին անգամ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Հնարավոր հանդիպումների ամսաթվերը պարբերականը չի նշում։