Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Արցախցիների բռնի տեղահանությունը, կորսված ժառանգությունը և խախտված իրավուքները

Monument Watch. 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Արցախում սանձազերծեց չարաբաստիկ պատերազմը, որն ուղեկցվում էր պատերազմական հանցանքներով, խաղաղ բնակչության շրջանում սպանություններով, գերեվարումներով, էթնիկ զտումներով ու  ցեղասպանական գործողություններով՝ հանգեցնելով Արցախի բազմահազարանոց հայ բնակչության  բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից:

Բռնագաղթը սկսվեց  սեպտեմբերի 24-ին և տևեց մինչև  հոկտեմբերի 4-ը։ Այս ընթացքում Ասկերանի, Մարտունու շրջաններից, Ստեփանակերտ քաղաքից Մարտակերտի գյուղերից բռնի տեղահանվեց Արցախի տարածքում այդ ժամանակ մնացած ողջ հայությունը՝ 100․600 մարդ։

Իսկ մինչ այդ՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, սանձազերծած պատերազմների, մշակութային ժառանգության թիրախավորման, ինքնության խեղաթյուրման, Լաչինի միջանցքի շուրջ 10 ամիս տևած շրջափակման պատճառով բռնի տեղանվել էր մոտ 40․000 արցախցի։

Բռնագաղթի այս երկու ալիքներից  հետո արցախահայերը ժամանակավորապես հաստատվեցին ՀՀ տարբեր շրջաններում՝ հիմնականում կենտրոնանալով ՀՀ Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի  տարբեր քաղաքներում ու համայնքներում։

Բռնի տեղահանության հետևանքով Արցախի բնության, հուշարձանների, մշակութային լանդշաֆտի և համայնքային կենսափորձի հետ կապը դադարեց.  մարդիկ զրկվեցին այդ ժառանգության հետ անմիջական հաղորդկացման, այն պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու կենսական հնարավորությունից։

Այս համատեքստում փաստենք, որ Արցախի տարածքում պաշտոնապես գրանցվել է ավելի քան 5600 հուշարձան, որոնց մեծ մասը 4-­19-­րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգությունն է: Եվ ընդգծենք, որ հայոց դարավոր նյութական և ոչ նյութական մշակույթի ահռելի այս հետքն ինքնին տարածքի պատմա­իրավական պատկանելության անվիճարկելի ցուցիչն է (Պետրոսյան, Մուրադյան 2022, 20)։ Արցախահայերի բռնի հեռացումն իրենց պատմական  հուշարձաններից, դրանց  գոյությանը սպառնացող ուղիղ վտանգը, ինչպես նաև արդեն իսկ ոչնչացված ու պղծված մշակութային արժեքների զգալի ծավալը ստեղծել են լրջագույն և հաճախ անհաղթահարելի մարտահրավերներ՝ ինքնության շարունակականության և մշակութային ամբողջականության պահպանման համար։

Տեղահանության հետևանքով սոցիալ-տնտեսական, հումանիտար և մի շարք այլ բնույթի խնդիրների կողքին արցախահայերը բախվել են նաև իրենց հիմնարար իրավունքների իրացման շուրջ առաջացած համակարգային խոչընդոտներին։   Խաթարվել է հատկապես մշակույթի իրավունքի իրացման գործընթացը, որը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների» միջազգային դաշնագրով և այլ փաստաթղթերով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներից է։

Մշակութային իրավունքը այս դեպքում մարդու՝ մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, ինչպես նաև սեփական առօրյան իր պատկերցումների, մշակութային պրակտիկաների և ինքնության հիմքով ապրելու իրավունքն է։ Ի մասնավորի, համաձայն ՄԱԿ-ի «Տնտեսական սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» թիվ 21 մեկնաբանության՝ մշակույթի իրավունքը խախտվում է թե՛ հուշարձանների ոչնչացման, թե՛ յուրացման, թե՛ դրանց հետ հաղորդակցման անհնարինության պայմաններում։

Պատերազմից ի վեր միջազգային ու ազգային բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ փաստագրել են Արցախի հայկական հուշարձանների համակարգված ոչնչացման բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնությունը 2021 թվականից ի վեր արձանագրել է ժառանգության ոչնչացման, յուրացման, աղվանացման, խեղաթյուրման, այլափոխման և անօրինական վերականգնման ավելի քան 220 դեպք (տե՛ս Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Ահազանգեր): Իսկ Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկում  կենտրոնի կողմից 2021 թ․-ից սկսած իրականացվել է 12 արբանյակային դիտարկում, որի շրջանակում մշտադիտարկվել է 300-ից 600 մշակութային հուշարձան։ Այդ ընթացքում փաստագրվել է 14 մշակութային հուշարձանի լիակատար ոչնչացման դեպք  (այդ թվում՝ Սղնախի և Մեծ Թաղերի պատմական գերեզմանոցները, Հալիվորի և Մակուն կամուրջները, Սուրբ Հովհաննես Մկրտիչ/Կանաչ ժամ, Սուրբ Սարգիս եկեղեցիները և այլն) և ևս 14-ի վնասում։ 2025 թ․ տվյալներով՝ 30 մշակութային օբյեկտ համարվում է անմիջական սպառնալիքի տակ (Caucasus Heritage Watch Monitoring Report #8, July 2025):

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը  իր 2024 և  2025 թթ․ զեկույցներում ընդգծել է, որ հայկական ողջ  ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում կանգնած է լիակատար ոչնչացման սպառնալիքի առջև  (էջ 46-48)։

Հայ ինքնության դեմ ուղղված այս համակարգված հարվածները՝ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, խեղաթյուրումը և դրանց աղվանացման նպատակով Ադրբեջանի՝ պետական մակարդակով իրականացվող գործողությունները վկայում են, որ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների դրույթների կիրառման, ինչպես նաև ՄԱԿ-ի մշակույթի իրավունքի գծով հատուկ զեկուցողի մանդատի ներքո մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները ներկայումս չունեն բավարար արդյունավետություն։ Այս համատեքստում անպատժելիության հետևանքով  Ադրբեջանի համար պարարտ հող է ստեղծվում նոր հանցագործությունների իրականացման  և արդեն իսկ իրագործածը «լեգիտիմացնելու» համար։  Միջազգային հանրությունը, որը կոչված է պաշտպանելու մշակութային բազմազանությունը և մարդկության համատեղ ժառանգությունը, փաստացիորեն ի վիճակի չէ կանխելու այդ հանցագործությունները: