Գերմանիան հորդորում է Մինսկի խմբին մեծացնել ջանքերը ԼՂ հակամարտության ուղղությամբ
ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան ցանկանում է ավելի ուժեղացնել Մինսկի խմբի դիրքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
ԵԱՀԿ Հարավային Կովկասի ուղղությամբ ներկայացուցիչ, Գերմանիայի պատվիրակության կազմում գործունեություն ծավալող Գյունթեր Բախլերը հարց ու պատասխանի ժամանակ տեղեկացրել է, որ Գերմանիան ցանկանում է ԼՂ հակամարտության լուծման գործընթացում ավելի ուժեղացնել Մինսկի խմբի դիրքերը։ Ըստ նրա՝ Գերմանիան համանախագահներին հորդորում է ավելի մեծացնել ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։
«Ամենակարևոր խնդիրը սակայն շփման գոտում և սահմանամերձ շրջաններում լարվածության թուլացումն է»,-հայտարարել է ներկայացուցիչը։