Ռուսական երեք ՄիԳ-31 կործանիչները Էստոնիայի օդային տարածքը չեն խախտել. ՌԴ ՊՆ
Ռուսական երեք ՄիԳ-31 կործանիչներ պլանային թռիչք են իրականացրել Կարելիայից դեպի Կալինինգրադի մարզ։ Էստոնիայի օդային տարածքը չի խախտվել։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 19-ին երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ պլանային թռիչք են իրականացրել Կարելիայից դեպի Կալինինգրադի մարզի օդանավակայան։ Թռիչքը կատարվել է միջազգային օդային տարածքի կանոնակարգերի խիստ պահպանմամբ և չի խախտել այլ պետությունների սահմանները, ինչը հաստատվել է օբյեկտիվ մոնիթորինգով։ Թռիչքի ընթացքում ռուսական ինքնաթիռը չի շեղվել համաձայնեցված օդային երթուղուց և չի խախտել Էստոնիայի օդային տարածքը։ Ինքնաթիռի թռիչքի երթուղին գտնվում էր Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ Վայնդլո կղզուց ավելի քան երեք կիլոմետր հեռավորության վրա», - հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Հավելենք, որ Էստոնիայի ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական կործանիչները խախտել են իրենց երկրի օդային սահմանը: