Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Էրդողանին՝ քննարկելու Boeing-ի, F-16-ի և F-35-ի գործարքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը հյուրընկալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մենք նախագահի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և պաշտպանական համաձայնագրերի շուրջ, այդ թվում՝ Boeing-ի խոշոր ինքնաթիռների գնման, F-16-ի կարևոր գործարքի և F-35-ի վերաբերյալ շարունակական բանակցությունների շուրջ: Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ես անհամբեր սպասում եմ նրան տեսնելուն 25-ին», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։