Սիրիայում uպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկը
Իրաքի հակաահաբեկչական ծառայությունը հայտնել է Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերի հետ համատեղ գործողություն անցկացնելու մասին, որի ընթացքում սպանվել է ԴԱԻՇ-ի ամենահայտնի առաջնորդներից մեկը՝ Օմար Աբդել Քադեր Բասամը, որը հայտնի է որպես ալ-Հալաբի:
Այս մասին հաղորդում է Shafaq News-ը։ Նա կազմակերպության ներսում ծառայել է որպես գործողությունների սպա և արտաքին անվտանգության սպա՝ պատասխանատու լինելով այսպես կոչված «հեռավոր նահանգների» պլանավորման և համակարգման համար։
Ալ-Հալաբին նաև ներգրավված է եղել Լիբանանում Իրանի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակման, ինչպես նաև Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հարձակումներ կազմակերպելու փորձերի մեջ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է նրա սպանությունը՝ ընդգծելով, որ ահաբեկիչը անմիջական սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ-ի համար։