Ռուսաստանն անօդաչուներով զանգվածային գրոհ է իրականացրել ամբողջ Ուկրաինայի ուղղությամբ
Ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Ռազմական հաղորդագրությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Խարկովի հյուսիսային և Չեռնիգովի շրջաններում, Սումիի կենտրոնական շրջանում և Դնեպրոպետրովսկի արևելյան շրջանում: Ավելի ուշ հաղորդագրություններ են ստացվել Խարկովի մարզի Իզյումի և Չուգուևի շրջաններից, Չեռնիգովի մարզի արևմտյան շրջաններից, ինչպես նաև Չերկասիի և Պոլտավայի մարզերից:
Ըստ տեղեկությունների՝ անօդաչու թռչող սարքերը թռչում էին դեպի Կիև, Պոլտավա, Չերկասի և Կրեմենչուկ: Հարձակողական անօդաչու թռչող սարքերի հիմնական խմբերը նկատվել են Պոլտավայի, Չերկասիի և Կիրովոգրադի մարզերում: Ռազմաօդային ուժերը բազմիցս կոչ են արել քաղաքացիներին չանտեսել տագնապները և ապաստան գտնել: