Սիրիան կարող է առաջիկա օրերին անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ
Սիրիան կարող է առաջիկա օրերին անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան։
Նա, սակայն, ընդգծել է, որ նման քայլը չի նշանակում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորում։
«Առաջիկա օրերին Իսրայելի հետ համաձայնագիր կարող է ստորագրվել. այն նման կլինի 1974 թվականի համաձայնագրին: Սակայն Իսրայելի հետ համաձայնագիրը ոչ մի կերպ չի նշանակում հարաբերությունների կարգավորում կամ Սիրիայի միացում Աբրահամի համաձայնագրերին», - հայտարարել է ալ-Շարաան։
Նախկինում հաղորդվել էր, որ Բաքվում նախատեսվում է Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչների միջև անվտանգության հանդիպում։