Ուղղաթիռի վթար ԱՄՆ-ում. կան զոհեր
ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում՝ Վաշինգտոն նահանգում, ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս ամերիկացի զինծառայող։
Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների հրամանատարությանը։ Հաղորդագրության համաձայն ուղղաթիռը կատարում էր ուսումնական թռիչք և գտնվում էր Լյուիս-Մաքքորդ ռազմաօդային բազայի մոտակայքում։
Ուղղաթիռում եղել է չորս մարդ, նրանց անունները դեռևս չեն հրապարակվել։ Վթարի պատճառը պարզված չէ։ Թերսթոն շրջանի շերիֆի գրասենյակը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նախկինում հայտնել էր վթարի մասին։