Սպասվում է Թրամփ-Էրդողան հանդիպում
Սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին․
«Անհամբեր սպասում եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կայանալիք Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը։
Թուրքիայի նախագահի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և ռազմական գործարքների ուղղությամբ։ Էրդողանի հետ մշտապես շատ լավ հարաբերություններ ենք ունեցել»,- նշել է Թրամփը։