Նավթի համաշխարհային գները աճում են
Լոնդոնի եւ Նյու Յորքի էլեկտրոնային բորսաներում նավթի համաշխարհային գները աճ են գրանցել։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսյան մատակարարումների գները աճել են 0.57 տոկոսով եւ կազմել 38.5 դոլար մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0.04 տոկոսով եւ կազմել 49.32 դոլար մեկ բարելի դիմաց։