Քաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկինՎերջին 24 ժամում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 49 զոհ և 32 վիրավոր
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվելԱվետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնինԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղելՓաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Փամբակ գետում 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆԲոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Ինչու եմ ասում՝ մանդատ չվերցնել․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի կարևոր շեշտադրում է արել (տեսանյութ)
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)Շարունակվող ցանկ․․․ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում․ Տիգրան ԱբրահամյանՈւժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներԲալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում մոլորված քաղաքացին հայտնաբերվել էԻրանը և ԱՄՆ-ն Ժնևում համաձայնության են եկել
ՍԴ-ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26-ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասինԵրկրաշարժ` Հայաստանում. այն զգացվել է Տավուշի մի շարք բնակավայրերումԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսՎերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Աբբաս ԱրաղչիԱրագածոտնում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «ԶԻԼ»-ը․ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 11 վիրավորԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԼուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ Մեդվեդև
Հասարակություն

Մեդիաանազատությունն Ադրբեջանում և դրա շուրջ միջազգային արձագանքները

«Գեղարդ» վերլուծական․

Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում` խոսքի և մամուլի ազատության սահմանափակումները, լրատվականների և լրագրողների հանդեպ բռնություններն արձանագրվել և դատապարտվել են միջազգային մի շարք կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Խոսքի և մամուլի ազատության՝ որպես մարդու հիմնարար իրավունքի խնդրով զբաղվում են ՄԱԿ-ի մի շարք կառույցներ։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հանդիսանում է առանցքային դերակատարներից մեկը, որն անկախ փորձագետներ է նշանակում հետազոտությունների անցկացման համար։ Վերջիններս հանդես են գալիս հատուկ զեկույցներով՝ մշտապես բարձրաձայնելով Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակման և լրագրողների դեմ բռնությունների հարցերը։

Դեռևս 2007 թվականին անկախ փորձագետ Ամբեյի Լիգաբոն մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ։ ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդի կողմից նշանակված հատուկ զեկուցող-փորձագետներ Դեյվիդ Քեյը, Մայնա Քեյն ու Միշել Ֆորստը 2014 թվականին անդրադարձել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի, նրա ամուսնու՝ հակամարտությունների փորձագետ Արիֆ Յունուսի, Մարդու իրավունքների ակումբի նախագահ Ռասուլ Ջաֆարովի և Իրավական կրթության ընկերության ղեկավար Ինթիգամ Ալիևի ձերբակալություններին։ Նույն փորձագետները քանիցս դատապարտել են լրագրողների հանդեպ հետապնդումներն Ադրբեջանում։ 2015 թվականին իրավապաշտպանների, լրագրողների և ակտիվիստների հանդեպ բռնությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը։

Իրենց հերթին ադրբեջանցի լրագրողներն ու ակտիվիստներն օգտագործում են ՄԱԿ-ի հարթակներն՝ Ադրբեջանում մամուլի ազատության ոտնահարման խնդիրը բարձրաձայնելու համար։ Օրինակ՝ 2024 թվականին ՄԱԿ-ի գրասենյակում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է «side event»՝ հրավիրելու միջազգային կազմակերպությունների ուշադրությունն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության առջև ծառացած հիմնախնդիրներին:

Լրագրողների և նրանց ընտանիքի անդամների հանդեպ հետապնդումները դատապարտել է նաև Լրագրողների պաշտպանության կոմիտեն, որը քննադատել է ադրբեջանական իշխանությունների կողմից «Միջազգային լրատվամիջոցների աջակցություն» (IMS) մամուլի ազատության հարցերով տարածաշրջանային փորձագետ Գյուլնարա Ախունդովայի ընտանիքի նկատմամբ իրականացված հետապնդումները:

Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումներին պարբերաբար անդրադարձել և դրանք դատապարտել է նաև Եվրոպական Միությունը։

Դեռևս 2007 թվականին ԵՄ-ն քննադատել էր «Ռեալնի Ազերբայջան» և «Գունդալիկ Ազերբայջան» թերթերի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևի ազատազրկումը։ Նույնաբովանդակ հայտարարություններով ԵՄ-ն հանդես էր եկել նաև 2010 թվականի փետրվարին և ապրիլին։

ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը 2023 թվականին հայտարարություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով մի խումբ լրագրողների կամայական ձերբակալությունների փաստով՝ «Ադրբեջանում անկախ լրագրության տարածքի նեղացման և խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ, որոնք հակասում են նրա միջազգային պարտավորություններին»։

ԵՄ-ն արձագանքել էր նաև «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալմանը, Abzas մեդիայի հանդեպ իրականացված արշավին։ Իսկ 2025 թվականին ԵՄ-ն արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներման արժանացած 154 անձանց մեջ չկան իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու համար դատապարտվածները։

Եվրոպական խորհուրդը նույնպես բազմիցս մատնանշել է Ադրբեջանում մամուլի անազատության խնդիրը։ 2025 թվականի հունիսին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Մունիր Սատուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Նիլս Ուշակովսին, Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի անդամ Դեն Բարնան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով լրագրողների, հետազոտողների և ակտիվիստների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ։ Վերջիններս վերահաստատել են խորհրդարանի կոչերը ԵՄ-ի կողմից պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ՝ ԵՄ-ի մարդու գլոբալ իրավունքների պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում։ ԵԽ-ն բազմիցս պահանջել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագայում կնքվելիք գործընկերային ցանկացած համաձայնագիր պայմանավորված լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ։

ԵԽ-ն 2024 թվականի դեկտեմբերին բանաձև է ընդունել՝ հաշվի առնելով COP29-ի կապակցությամբ քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների նկատմամբ 2023 թվականից ի վեր Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող համակարգային ճնշումները։ Բանաձևում հղում կատարելով «MeydanTV»-ի լրագրողներ Այնուր Գանբարովայի, Այթաջ Ահմադովայի, Խայալա Աղաևայի, Նաթիգ Ջավադլիի և Այսել Ումուդովայի, ինչպես նաև՝ լրագրողներ Ռամին Ջաբրայիլզադեի և Ահմադ Մուխտարի ձերբակալություններին՝ ԵԽ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանական ռեժիմի կողմից մարդու իրավունքների, այդ թվում՝ խոսքի, խաղաղ հավաքների ազատությունների շարունակական խախտումները։

2024 թվականի հոկտեմբերին ընդունված ԵԽ-ի մեկ այլ բանաձև պահանջում է երաշխավորել մամուլի և խոսքի ազատությունը և չսահմանափակել լրատվամիջոցների աշխատանքները։ Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել «Abzas Media»-ի և «Toplum TV»-ի լրագրողներին։

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ իրականացվող բռնություններն ու խոսքի ազատության սահմանափակումները մշտապես եղել են նաև ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում։ Դեռևս 2003 թվականին ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Ֆրեյմուտ Դյուվեն մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում անկախ թերթերի դեմ զրպարտության հայցերի շարունակական կիրառման առնչությամբ։ Նույն տարվա վերջին Ֆրեյմուտ Դյուվեն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ Ադրբեջանում լրատվամիջոցների վիճակի վերաբերյալ։ Անդրադարձ կատարելով «Յենի Մուսավաթ»-ի դեմ կիրառված տնտեսական ճնշումներին (100,000 եվրո տուգանքին)՝ վերջիններս Ադրբեջանին կոչ են արել վերանայել զրպարտությանը վերաբերող օրենսդրական դրույթները, թույլ չտալ դրանց թիրախային կիրառումը։ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ևս պարբերաբար անդրադարձել է Ադրբեջանում մամուլի ազատությանն՝ այս խնդրով նամակներ հասցեագրելով անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Դ․ Միյատովիչը նման կոչեր է արել նաև Բաքու կատարած իր այցերի ժամանակ։

2023 թվականին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն նույնպես դատապարտել է բռնությունները մի շարք լրատվականների նկատմամբ։

2024 թվականի լրագրողների ձերբակալություններին անդրադարձել է նաև Հելսինկյան կոմիտեն՝ համերաշխություն հայտնելով Ադրբեջանի լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին։

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդն Ադրբեջանում մամուլի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության վերաբերյալ «մտահոգիչ միջադեպեր» են գրանցվում։

Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները նույնպես անդրադարձել են երկրում մամուլի ազատության սահմանափակումներին։ Գերմանիայում բնակվող ադրբեջանցիների կողմից հիմնադրված «Ընտրի՛ր դեմոկրատական Ադրբեջան» կազմակերպության անդամները Նյուրնբերգում բողոքի ակցիա են անցկացրել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, մասնավորապես՝ լրագրողների և քաղաքական ակտիվիստների ձերբակալություններին, խոսքի և լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին։

Չնայած անցած երկու տասնամյակների ընթացքում մամուլի ազատության կոպտագույն սահմանափակումները պարբերաբար արձանագրվել և խստորեն դատապարտվել են միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից, այնուհանդերձ դրանք էականորեն չեն ազդել Ադրբեջանում մամուլի ազատության վիճակի բարելավման վրա։ Այսօր Ադրբեջանը հայտ է ներկայացնում լինելու խոսքի և մամուլի ազատության ամենամեծ բանտախուցն արևելաեվրոպական և հարավկովկասյան տարածաշրջանում։