Ուկրաինան չի բանակցում Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար.Ռուստեմ Ումերով
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս բանակցություններ չի վարում Ռուսաստանի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Այս մասին հաղորդում է Clash Report հեռուստաալիքը։
«Ներկայումս Ուկրաինան բանակցություններ չի վարում Ռուսաստանի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար», - Ումերովի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Նշենք, որ ավելի վաղ եվրոպական մի շարք լրատվամիջոցներ նշել էին, որ ռուս-ուկրաինական բանակցություններ են ընթանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: