Կիմ Չեն Ընը ցուցադրել է Հյուսիսային Կորեայի մեծ և բացառիկ անօդաչու թռչող սարքը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երեկ փորձարկել է անօդաչու թռչող սարքեր և հրամայել է բարելավել դրանց հնարավորությունները արհեստական բանականությամբ:
Այս մասին հաղորդում է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը՝ KCNA-ն։
Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընը գոհ է եղել Հյուսիսային Կորեայի «Կումսոնգ» մարտավարական անօդաչու գրոհային ինքնաթիռի և ռազմավարական անօդաչու հետախուզական ինքնաթիռի փորձարկման արդյունքներից:
Նա հաստատել է Հյուսիսային Կորեայի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները հետագայում բարելավելու ծրագիրը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը դառնում են կարևոր ռազմական զենքեր և անօդաչու տեխնոլոգիային անցումը անվանել է ԿԺԴՀ զինված ուժերի արդիականացման հիմնական և ամենակարևոր խնդիրը:
Միջազգային մի շարք ռազմական պարբերականներ հայտնում են, որ փորձարկված անօդաչու սարքը բացառիկ է իր չափերով և տեխնոլոգիական հնարավորություններով: