Ադրբեջանը օկուպացված Արցախում կառուցում է Մատաղիս-Սարսանգի ջրամբար-Քարվաճառ ավտոճանապարհ
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը շարունակում է օկուպացված Արցախում Մատաղիս-Սարսանգի ջրամբար-Քարվաճառ ավտոմայրուղու շինարարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այդ ճանապարհը միանալու է օկուպացված բերձորին:
Ճանապարհը 77.6 կմ երկարություն ունի և կառուցվում է II տեխնիկական կատեգորիայի համաձայն՝ երկու գոտիով։ Ճանապարհի լայնությունը 15 մետր է։
Նշվում է, որ ճանապարհը կարևոր դեր կխաղա օկուպացված Արցախի զարգացման և տնտեսության համար: