Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները
Տնտեսություն

Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր կանոնները

Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր կանոնները․ Կառավարությունն ընդունել է ՆԳ նախարարության ներկայացրած նախագիծը:

Հրդեհ, պայթյուն, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգավոր իրավիճակներ։ Այս ամենն իրական վտանգ է հատկապես այն օբյեկտներում, որտեղ պահվում ու վաճառվում է հեղուկ վառելանյութ։ Անվտանգության կանոնների խախտումը կարող է ծանր հետևանքների պատճառ դառնալ թե՛ մարդկանց կյանքի, թե՛ շրջակա միջավայրի համար։ Այս նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ սահմանվել են նոր ստանդարտներ, որոնք ուղղված են հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, անվտանգ շահագործման և հեղուկ վառելանյութի անվտանգ շրջանառության միասնական ու հստակ կանոնակարգմանը։

Սեպտեմբերի 18-ին Կառավարությունն ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշումը։

Որոշմամբ սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի (նավթաթորվածքներ, այդ թվում բենզինը և դիզելային վառելիքը) լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները:

Հստակ սահմանվում են՝

1) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան շահագործող անձի կողմից իրականացման ենթակա միջոցառումները,

2) կայանների նախագծային փաստաթղթերում ներառման ենթակա տեքստային նյութերը,

3) դրանց կառուցմանը, շահագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ վառելիքային համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները,

4) վառելանյութի առաքմանը և ավտոցիստեռններին ներկայացվող, ինչպես նաև՝ վառելիքի բաշխման պայմանները,

5) պահեստարաններին, փոխադրման խողովակաշարերին և էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջները:

Արդյունքում կձևավորվի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների շահագործման հստակ և միասնական համակարգ՝ նպաստելով պետական վերահսկողական գործառույթների կանխատեսելի և արդյունավետ իրականացմանը։ Կարգավորումը կնպաստի նաև խիստ վտանգի աղբյուր հանդիսացող օբյեկտների չկանոնակարգված շահագործումից բխող ռիսկերի նվազեցմանն ու կառավարելի դարձնելուն։

Կառավարության որոշմամբ տրված լուծումները մշակվել են ինչպես ISO և ԵՄ ստանդարտների, եվրոպական մի շարք երկրների, այնպես էլ՝ ԵԱՏՄ երկրների կարգավորումների համադրմամբ:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո, որից հետո․

1) նոր շահագործվող կայանները պետք է համապատասխանեն նոր ստանդարտներին,

2) որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախագծման կամ կառուցապատման փուլում գտնվող լցակայանները պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին,

3) որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն շահագործվող լցակայանները 1 տարվա ընթացքում պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին։