Արցախահայությունը մնացել էր միայնակ, Հայաստանի այսօրվա իշխանությունները մատը մատին չտվեցին․ Աշոտ Դանիելյան
2022-ի թվականի դեկտեմբերի 12–ին արդեն Արցախը շրջափակման մեջ էր և դրան հաջորդեցին ռազմական գործողությունները, գրեթե 1,5 օր, որից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հիշեցրեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։
«Արցախահայությունը մնացել էր միայնակ, Հայաստանի այսօրվա իշխանությունները մատը մատին չտվեցին, ոչ մի գործողություն չիրականացրեցին, որպեսզի տեղի չունենա այն, ինչ որ տեղի ունեցավ»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե չներքաշվեցին, որպեսզի Հայաստանը որպես պետություն չկորցնենք, նա ասաց. «Նախքան դրան հասցնելը պետք է հստակ գործողություններ իրականացնեին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի իշխանություններն են ստորագրել։ Այնտեղ կան 9 կետ, որոնք միայն մեզ չէին վերաբերում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետո Հայաստանի իշխանությունները հանձնեցին Արցախի տարածքի գրեթե մեծ մասը, դրանով ապահովեցին Լաչինի միջանցքը, որպեսզի մենք Հայաստանի հետ անխափան կապ ունենայինք։ Պետք էր ամեն ինչ անել, որ դրան չհասներ»,- ասաց Դանիելյանը։