Մի հրաշալի սերունդ, ժողովրդի սերուցքն այսօր հանգչում է, և իշխանության համար այն նշանակություն չունի․ Գառնիկ Դանիելյան
«Սրբապղծություն, 0 ապրումակցում, զոհերի հիշատակի անարգում, իրենք թշնամական ռեժիմ են»։ Եռաբլուրում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ գնահատելով ՀՀ իշխանությունների՝ Արցախի բռնի հայաթափման օրն անտեսելու վարքը։
Նրա խոսքով, երբ որ էթնիկ զտում, ցեղասպանություն էր տեղի ունենում Արցախում, Հայաստանում նույն խրախճանքն ու երջանիկ դեմքերն էին, իրենց կյանքի նույն ցոփ ու շվայտ կյանքի արտացոլումն էր։
ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ասել է, որ գիտակցված պատերազմ է բերել, իբր թե անկախություն ձեռք բերելու համար։
«Մի հրաշալի սերունդ, ժողովրդի սերուցքն այսօր Եռաբլուրում և ՀՀ գերեզմանատներում հանգչում է և էդ մարդկանց համար այն նշանակություն չունի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։