Լևոն Տեր-Պետրոսյանի որդու քավորը Pumma-ի Պավել Խաչատրյանն է
Ապրիլի 2-ին, տեղի կունենա Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությունը Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ:
Newspress.am-ի տեղեկություններով՝ հարսանեկան արարողությունը նախատեսված է Վահագնի թաղամասի Վահագնի ռեստորանային համալիրում:
Նույն աղբյուրի համաձայն էլ հարսանիքի քավորն է գործարար Պավել Խաչատրյանը (Pumma-ի Պաշը), ով Հայաստանում ներկայացնում է Pumma աշխարհահռչակ բրենդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տեր-Պետրոսյանի նախկին կինը՝ Լիլիթ Շահնազարյանը, նույնպես ամուսնանալու է: Մեր տեղեկություններով, փեսացուն ամերիկահայ մեծահարուստ է: