Նոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան
Տեսանյութ

Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ դա փորձում է քողարկել և աշխարհին մոլորեցնելու համար խաղաղարար երևալ, բայց դրանից իրական վիճակը չի փոխվում. Արման Թաթոյան (տեսանյութ)

«Վերջին խաղաղ առավոտն Արցախում բացվեց երկու տարի առաջ. 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2025թ. սեպտեմբեր 19-ի կեսօրին, Ադրբեջանն անցավ լայնածավալ հարձակման բոլոր ուղղություններով՝ Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ։ Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում հայտնվեց խաղաղ բնակչությունը, արգելափակվեցին միջհայմայնքային ճանապարհները, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածնքները՝ ստեղծելով խուճապ և անկառավարելի իրավիճակ»,-գրում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով երկու տարի առաջ շրջափակված, սովի մատնված Արցախի բնակչության վրա Ադրբեջանի հարձակմանը։

Իրավաբանը շարունակում է.

«Ողջ մնալու համար մարդիկ ստիպված եղան տասնյակ կիլոմետրեր անցնել ոտքով՝ կատարելով շրջապտույտներ. ադրբեջանական զինված ծառայողները փակուղի էին դարձրել ամբողջ Արցախը, չկար վառելիք, հնարավոր չէր գործարկել մեքենաները։

Մարտական երկօրյա արյունալի գործողությունների արդյունքում պաշտոնական տվյալներով մենք ունեցանք 223 զոհ, առնվազն 21 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 5 երեխա, 244 վիրավոր, շուրջ 20 անհայտ կորած։

Աղետը, սակայն, միայն այս թվերի մեջ չէ, Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայաթափվեց, 110 հազարից ավելի արցախցի հեռացավ իր բնօրրանից՝ զրկվելով անգամ հարազատի շիրիմին այցելելու հնարավորությունից։ Սա պետք է դիտարկել նաև 2020թ. 44-օրյա պատերազմի բռնի տեղահանումների համատեքստում. այս դեպքում բռնի տեղահանվածների թիվը գերազանցում է 150,000-ը։

Օրվա մասին մեր հիշատակումը, սակայն, չպետք է միայն զգայական լինի. մենք պարտավոր ենք պահել էթնիկ զտումներն ապացուցող բոլոր ապացույցները, ինչի ուղղությամբ էլ հետևողականորեն աշխատում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

Հատուկ զեկույցների փաստերը ցույց են տվել, որ 2023թ. սեպտեմբերի 19-20-ն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա են ունեցել:

Առաջնահերթ կտրել են կապը պաշտպանական դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի հայ զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին:

Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Շատերը չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:

Սրանից բացի, ադրբեջանական զինված ուժերն անմիջապես ոչնչացրեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրեցին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 4 շրջաններն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ: Արգելափակվեցին անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին:

Ադրբեջանական կողմի համար ռազմավարական նշանակություն ուներ Ստեփանակերտի մեկուսացումը, որովհետև այդպես նրանք առաջացրեցին քաոս, և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հնարավորություն չէին ունենա կառավարել իրավիճակը։

Փաստահավաք տվյալներից մեկով՝ սեպտեմբերի 20-ին պապը փեսաների հետ, չիմանալով, որ ադրբեջանական զինծառայողները Ստեփանակերտի մոտ դիրքեր են հաստատել, որոշում է գնալ Հարավ գյուղ՝ թոռան մոտ։ Կրակոցների արդյունքում մեքենան վերածվում է «ցանցի», տարեց տղամարդը սպանվում է, երկու փեսաները՝ վիրավորվում։ Շեշտենք, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկային ժամերին՝ հստակ տեսանելիության պայմաններում։

Այսպիսի բազմաթիվ փաստերը, որոնք տեղ են գտել զեկույցում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գերեվարման ու վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ոչնչացնում են Ադրբեջանի այն թեզերը, թե իրենց գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ չեն եղել։

Այս ամենի հիմքում էթնիկ հիմքով հայերի նկատմամբ ատելության ու ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականությունն է, որ մշտապես գոյություն է ունեցել: Ադրբեջանական իշխանությունը երբեք չի հրաժարվել դրանից:

Ժամանակ առ ժամանակ դա փորձում են քողարկել և աշխարհին մոլորեցնելու համար խաղաղարար երևան` բայց դրանից իրական վիճակը չի փոխվում: Ապացույցը նկարագրված արարքներն են: Ներկայում էլ իրենց զավթողական ծրագրերն առաջ են տանում Հայաստանի նկատմամբ։

Հ.Գ. Կից Չարեքթարից տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը կրակում քաղաքացիական տների վրա»։