Մենք հարց ենք բարձրացրել, որ 2023-ին զոհված 66 անձի արտաշիրիմում իրականացվի․ Շահրամանյան
Արցախում 2023-ին զոհված ու հայրենիքում հուղարկավորված 66 արցախցիների արտաշիրիմում անելու ու Հայաստան տեղափոխելու հարց են բարձրացրել Արցախի իշխանությունները։ Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Նրանք հուղարկավորված են և Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, և շրջաններում։ Հարցը բարձրացրել ենք Հայաստանի իշխանությունների մոտ, Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ։ Ստացել ենք համաձայնություն, բայց ցավոք սրտի, մինչ օրս դա տեղի չի ունեցել»,-ասաց Սամվել Շահրամանյանը։
Նրա խոսքով, իրենք բարձրացրել են անհետ կորածների, գերիների ազատ արձակման հարցերը։