ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը:
Հավայի նահանգի ներկայացուցչական պալատը ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել է մարտի 29-ին: Նրանք հորդորել են միջազգային հանրությանը ևս ճանաչել` որպես ազատ, անկախ պետություն: